Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խաղի ժամանակ ծեծել է մրցավարին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոման Շիրոկովը սիրողական թիմերի միջև խաղի ժամանակ աչքի է ընկել սկանդալային վարքագծով:
«Զենիթի» և «Սպարտակի» նախկին կիսապաշտպանը խաղի ժամանակ ծեծել է մրցավարին: Շիրոկովը նրան հարվածել է ոտքերով:
Մրցավարը դեմքի և որովայնի հատվածում մի շարք վնասվածքներ է ստացել, բժշիկները նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Հաղորդվում է, որ մրցավարը դիմելու է ոստիկանություն: