Ուկրաինայում խաղի ժամանակ թիմի մարզիչը ծեծել է մրցավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինական մինի-ֆուտբոլի Viva Cup թիմի մարզիչ Ռոման Պերաձեն Խարկովում PVM թիմի հետ խաղում հարվածել է հանդիպման գլխավոր մրցավար Վասիլի Չերնիչենկոյին:
Մրցավարը խաղի ժամանակ երկրորդ դեղին քարտն է ցույց տվել Viva Cup-ի խաղացողին և խնդրել լքել մարզահրապարակը:
Վրդովելով մրցավարի որոշումից, Պերաձեն դաշտ է մտել և բռունցքով երկու անգամ հարվածել մրցավարի գլխին:
Խաղը դադարեցվել է, իսկ Viva Cup-ին պարտություն է գրանցվել: