Գերմանիայում ֆուտբոլի խաղի ժամանակ կայծակը 35 մարդ է տապալել գետնին, ընդ որում` մրցավարին
Գերմանիայի Հոփշտատեն մարզադաշտում կայծակի հարվածից 35 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Berliner Zeitung-ը:
Հայտնի է, որ տուժածների մեծ մասը երեխաներ են կազմում:
Կայծակը հարվածել է ֆուտբոլային խաղի ժամանակ, ինչի հետևանքով 3 տղամարդ լուրջ վնասվածքներ է ստացել, ընդ որում` խաղի մրցավարը:
Տուժածներին օգնության են հասել ականատեսները, ովքեր արհեստական շնչառություն են կատարել: Դեպքի վայր է ժամանել նաև փրկարար ուղղաթիռ:
Հոսպիտալացված 9-11 տարեկան երեխաների կյանքին այս պահին ոչինչ չի սպառնում: