211652_close_icon
views-count2209 դիտում article-date 18:36 07-08-2020

Մեկդարյա ընդմիջումից հետո մարզաձևը կարող է ընդգրկվել օլիմպիական խաղերում

Աթլետիկայի համաշխարհային խորհուրդը հաստատել է բնական / ոչ արհեստական , կոպիտ / տեղանքում անցկացվող վազքի ձևաչափը, որը հնարավոր է ընդգրկվի Փարիզի օլիմպիական խաղերում։ Այդ մրցաձևը կոչվում է ԿՐՈՍ ՔԱՆԹՐԻ։ Այն եղել է 1904, 1912, 1920 և 1924 թթ․ ամառային օլիմպիական խաղերի ծրագրում: Ամենահայտնի վազորդը << թռչող ֆինն >> անունով կնքված խաղերի բազմակի չեմպիոն Պաավո Նուրմինն է։ Նա օլիմպիական իննակի չեմպիոն է։ Շահած մեդալներից չորսը նվաճել է կրոս քանթրիում։ Մրցաձևի ծննդավայրը Անգլիան է: Այդ վազքի պատմությունը սկսվել է նապաստակի և շան խաղով: Դրա էությունը կայացել է նրանում, որ մեկ կամ մի խումբ աթլետներ վազում էին և թղթի կտորներ շպրտում գետնին, իսկ երկրորդ խումբը ստիպված էր նրանց հետևից անցնել ցրված թղթի հետքերով: Առաջին պաշտոնական մրցաշարը տեղի է ունեցել 1837թ․ ռեգբիի դպրոցում: Ազգային առաջնություններն անցկացվել են 1876թ –ից։ Մարզաձևի համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները խնդիրը քննարկելու համար առաջիկայում կհանդիպեն << Փարիզ – 2024 >> կազմկոմիտեի հետ։ Կազմակերպության ղեկավար Սեբաստիան Կոեն ասել է, որ ինքն ուրախ կլինի, եթե մեկդարյա ընդմիջումից հետո կրոս քանթրի մրցաձևը կրկին գրանցում ստանա օլիմպիական խաղերի ծրագրում։ << Աթլետիկայի հանդեպ իմ սերը սկսվել է այդ վազքով։ Իմ առաջին ակումբի նախագահը Ջո Ուիլյամսն էր։ Նա այդ մրցաձևում մասնակցել է 1924թ․ Փարիզի օլիմպիական մարզահանդեսին։ Իսկապես խորհրդանշական կլինի, եթե այդ մրցաձևը վերածնվի նույն Փարիզում >> , - ասել է Կոուն:

Նմանատիպ նյութեր