Երկարատև ընդմիջումից հետո Էդեն Ազարը ընդգրկվել է «Ռեալի» հայտացուցակում՝ «Չելսիի» հետ խաղին
Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Չելսիի» հետ առաջին խաղի համար։
Երկարատև ընդմիջումից հետո հայտացուցակում ընդգրկվել է նաև «արքայական» ակումբի հարձակվող Էդեն Ազարը, որը վնասվածքից ապաքինվում էր:
Դարպասապահներ․ Կուրտուա, Լունին, Ալտուբե,
Պաշտպաններ․ Կարվախալ, Միլիտաո, Վարան, Նաչո, Մարսելո, Օդրիոսոլա, Միգել,
Կիսապաշտպաններ․ Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Իսկո, Արիբաս, Բլանկո,
Հարձակվողներ․ Ազար, Բենզեմա,Ասենսիո,Վինիսիուս, Մարիանո, Ռոդրիգո։
«Ռեալ»-«Չելսի» հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: