211652_close_icon
views-count3199 դիտում article-date 23:12 05-08-2020

Ալավերդու Մետալուրգ մարզադաշտի հնարավոր հիմնային վերակառուցման մասին

ԱԺ պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամփոփելով ֆուտբոլի թեման՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ այցելեցինք Ալավերդու Մետալուրգ մարզադաշտ, շրջեցինք մարզադաշտի ողջ տարածքով։ Երբեմնի գործող գեղեցիկ մարզադաշտը ավերակի է վերածված՝ լի աղբակույտով։ Մարզադաշտը սեփականաշնորհել էր ACP ընկերությունը։ 2018-ին Հետք պարբերականը գրեց, որ ընկերությունը կրճատել է պահակի հաստիքը, մարզադաշտը թալանվել է։ Եթե չեմ սխալվում, մարզադաշտն այժմ հանդիսանում է Բեյզ Մեթալս ընկերության սեփականությունը։ ՀՖՖ նախագահը նշեց, որ եթե ընկերությունը դիտարկի մարզադաշտը ՀՖՖ հաշվեկշռին տեղափոխելու հարցը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին կդիտարկի խոշոր ներդրում կատարելու և մարզադաշտը ոչ թե կոսմեկտիկ վերականգնելու, այլ հիմնովին վերակառուցելու հարցը։ Եթե ընկերության կողմից լինի ցանկություն, ֆեդերացիան պատրաստ է երկխոսության։ Շրջայցը կշարունակվի վաղը՝ Ախթալա համայնքում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր