211652_close_icon

Ալավերդու քաղաքապետը անակնկալ այցելեց Ալավերդու ծննդատուն. նա նվերներ հանձնեց ծննդկաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count17487 դիտում article-date 21:44 07-04-2017
Այսօր՝ ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն այցելեց Ալավերդու ծննդատուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետը շնորհավորեց ծննդատան բժշկական կոլեկտիվին, ապա ծննդկաններին, որոնք թվով 5-ն էին: Կ. Փարեմուզյանը շնորհավորեց և փոքրիկ նվերներ հանձնեց ծննդկաններին՝ ցանկանալով նրանց բալիկներին քաջ առողջություն և նշեց, որ անկախ իրենց երեխաների քանակից չսահամանափակվեն դրանով և երկրին բալիկներ պարգևեն՝ թե՛ ապագա մայրեր, թե՛ ապագա զինվորներ: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+

Նմանատիպ նյութեր