211652_close_icon
views-count108408 դիտում article-date 11:34 01-08-2020

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Hyundai Sonata-ն, Opel Astra-ն և Ford Transit-ը. 3 վիրավորների մեջ կա երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Դավիթ Բեկ-Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Սամվել Ղուկասյանի վարած Opel Astra մակնիշի, 31-ամյա Տիգրան Մանուսաջյանի վարած Hyundai Sonata մակնիշի և 23-ամյա Գոռ Թունյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են հիվանդանոցներ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Հրաչյա Հակոբյանն ու Հակոբ Մարտիրոսյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրատսվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ը տեղափոխվել են «Էրեբունի», իսկ մեկը, որ երեխա է, «Մուրացան» բժշկական կենտրոններ։ Երեխան նշված կենտրոնում առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր