211652_close_icon
views-count19893 դիտում article-date 19:36 19-08-2021

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Opel Astra-ն ու Ford Transit-ը. Opel-ը գլխիվայր շրջվել է, Ford-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 54 կմ հատվածում բախվել են Opel Astra և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքենրով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Սարգիս Շահնազարյանն ու Մարատ Ենոքյանը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, իսկ Ford Transit-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր