211652_close_icon
views-count16922 դիտում article-date 21:40 28-07-2020

Նոր մանրամասներ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքից․ պարզվել է՝ մասնակիցների ու վիրավորների, այդ թվում՝ գյուղապետի տեղակալի ինքնությունը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զորհաբյանի, Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ՝ պարզել են երեկ, հուլսիսի 27-ին, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը Ժամը 15։30-ի սահմաններում Զարթոնք համայնքի ղեկավարի տեղակալ 36-ամյա Սուրեն Պողոսյանը, նույն գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Սիրեկան Պողոսյանը, 51-ամյա Համլետ Աբովյանը և 35-ամյա Սերյոժա Եփրեմյանը Զարթոնք գյուղի առաջին փողոցի թիվ 32 հասցեում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի բնակիչներ՝ 33-ամյա Զարզանդ Բախչագուլյանի, 31-ամյա Մխիթար Սարգսյանի, 54-ամյա Թորոս Բախչագուլյանի, 25-ամյա Սամսոն Հովսեփյանի, 30-ամյա Նարեկ Մելքոնյանի, 36-ամյա Նշան Սարգսյանի, 28-ամյա Արգիշտ Մելքոնյանի և 67-ամյա Պարույր Սարգսյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ժամանակ ծեծկռտուքի մասնակիցներն իրենց մոտ եղած փայտյա մահակներով, մետաղյա խողովակներով և քարերով մարմնական վնասվածքներ են հասցրել Հ․ Աբովյանին, Սուրեն և Սիրեկան Պողոսյաններին և Ս․ Եփրեմյանին, ինչպես նաև՝ վնասել են Սուրեն Պողոսյանին պատկանող VAZ 21099 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ժամեր անց «Մեծամոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի մազածածկույթի շրջանի բազմակի քերծվածքներ, վնասվածքներ, թիկունքային մակերեսի սալջարդ, ձախ ծնոտի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ստորին վերջույթի բազմակի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Զարթոնք գյուղի բնակիչ 52-ամյա Խաչատուր Աբովյանը, ով հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ՝ Մխիթար Սարգսյանի կողմից գարեջրի տարայով իրեն հարվածելու հետևանքով։ Սուրեն և Սիրեկան Պողոսյանները, Հ․ Աբովյանն ու Ս․ Եփրեմյանը նույն օրը ժամը 17։10-ին բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։ Մ.Սարգսյանը, Թ.Բաղչագուլյանը, Ս.Հովսեփյանը, Ն.Մելքոնյանը, Ն.Սարգսյանը, Ա.Մելքոնյանը, Պ.Սարգսյանը և Զ. Բաղչագուլյանը բերման են ենթարկվել բաժին, դեպքի կապակցությամբ տվել են բացատրություն և բաց թողնվել: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/27/1160883/]Ինչպես ավելի վաղ հայտնել էր[/url] [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ, հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին: [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ս. Պողոսյանը հաստատեց այս տեղեկությունը, մանրամասնելով. «Ես հիմա տեղափոխվում եմ «Աստղիկ» բժշկական կենտրոն, այս ամեն ինչը նախորդ տարվա դեպքերի ու իրադարձությունների շարունակությունն է: Ընտրություն եղավ, պարտվեցին, հիմա չեն հարմարվում, անընդհատ հրահրում են, քանի որ քֆուրը ապաքրեականացված է, իրենք իրենց համախոհներին հորդորում են, որ մեզ քֆուր անեն: Անցած տարի սեպտեմբերին ընտրություն եղավ, նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվեց, ընտրվեց ներկայիս գյուղապետը, հիմա նախկինների թիմակիցները պայքարում են մեր դեմ, ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն։ Էսօր էլի սկսեցին հրահրել ու կռիվ սարքել»,- ասաց գյուղապետի տեղակալը, նշելով, այսօր կրկին հայհոյել են, սկսել են քարերով ջարդել իր ավտոմեքենան. «Մեքենաս դրանից հետո բերեցի կանգնեցրեցի գյուղապետարանի բակ, լրագրող էլ էր եկել գյուղ, էդ պահին խոսակցություն եղավ, էնտեղից արդեն մոտ 20 հոգի պատրաստված, տրուբեքով, ու բիտաներով հարձակվեցին ու ծեծեցին մեզ, էլ գլխի, էլ դեմքի ու ծնոտի կոտրվածք, մերոնցից մեկի թեւն էլ են կոտրել, իմ թեւն ա կոտրված, գլուխս ա վնասվել, կար են դրել, ախպորս ծնոտն են կոտրել, Համլետի գլուխն է երկու տեղից վնասվել, ուղարկել են Երեւան, բոլորը տրուբեքի հարվածների հետքեր են»,-ասաց համայնքի ղեկավարի տեղակալը, հավելելով, որ կատարվածի հետ կապված ահազանգել են ոստիկանություն: Ու հիմա չգիտեմ՝ ինչ է լինելու ընթացքը»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր