211652_close_icon
views-count55315 դիտում article-date 11:15 05-05-2024

Նոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանի մոտ տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոցից. պարզվել են մասնակիցների, այդ թվում՝ նշված համալսարանի սովորողների և կրակողի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համատեղ իրականացրել են օպերատիվ-հետախուզական հսկայական միջոցառումներ, ապա օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մայիսի 2-ին Երևանում՝ Ամերիկյան համալսարանի մոտ տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց արձակողների ինքնությունները պարզել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նշված համալսարանի ուսանողներ՝ Երևանի բնակիչներ 22-ամյա Ռուբեն Սուրենյանը և 22-ամյա Հովհաննես Ֆռնջյանը, դեռևս անհայտ պատճառներով, վիճաբանել են միմյանց հետ, ինչից հետո՝ մայիսի 3-ին, ժամը 13:20-ի սահմաններում Ռ. Սուրենյանը և իր ընկերներ

Երևանում հաշվառված 23-ամյա Էդուարդ Միքայելյանը, 21-ամյա Հայկ Ավագյանը և 47-ամյա Արթուր Սուրենյանը ժամանել են Ամերիկյան համալսարանի մոտ, որտեղ համալսարանի հարևանությամբ գործող արագ սննդի կետի դիմաց սկսել են ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել Հ. Ֆռնջյանին և նրա ընկերներին, ու այդ ժամանակ Ա. Սուրենյանը իր մոտ եղած մարտական զենքով մեկ անգամ կրակոց է արձակել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց, ինչպես նաև դեռևս չպարզված անձանց ինքնությունները պարզելու, նրանց և հանցագործության գործիք հանդիսացող զենքը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 3-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտա 40 հասցեում՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում։

Մի քանի րոպե անց նմանատիպ ահազանգ ստացվել էր Ամերիկյան համալսարանի անվտանգության պետից, ով հայտնել էր, որ կրակոց է հնչել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Ամերիկյան համալսարանի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել էին արնանման հետքեր, ավտոմեքենաներ, որոնց վրա առկա էին նույնպես արնանման հետքեր և կրակված 1 գնդակ։

Տարածքը սահմանազատել էին պարեկ Արսեն Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Հայկ Բարսեղյանը։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չէին հրապարակփլ, սակայն դեպքի վայրից ոստիկաններն ու պարեկները ոստիկանության Արաբկիրի բաժին էին կասկածանքով տարել մի քանի անձանց, ովքեր հանրությանը հայտնի անձնավորությունների բարեկամներ են։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր