Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը․ մասնակիցներից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում, մյուսը ռեստորանում խոհարար է, երրորդը՝ անվտանգության աշխատակից
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետի պարտականությունների կատարող Արթուր Ֆիշյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ալեքսան Նորսոյանի գլխավորությամբ, պարզել են սեպտեմբերի 11-ին, Գյումրի քաղաքի Ծննդատան փողոց 32 հասցեում տեղի ունեցած սպանության մասնակիցների, մահացածի և կասկածյալների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 11։00-ի սահմաններում նշված հասցեում ավտոմեքենայի կայանման հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՌԴ քաղաքացի 44-ամյա Թովմաս Ղուկասյանի և 26-ամյա Գոռ Հովհաննիսյանի միջև, որին միջամտել է մյուս հարևանը՝ 77-ամյա Միշա Ղազարյանը, ով ձեռքով հարվածել է Թ. Ղուկասյանին, նրա հորեղբոր որդուն՝ Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ֆրունզե Ղուկասյանին, որից հետո Ծննդատան փողոց 39 հասցեի դիմաց միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել վերջինիս հայրը՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Գարեգին Ղուկասյանը և Մ. Ղազարյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 16։00-ի սահմաններում Գ. Ղուկասյանը նշված հասցեի բակում հանդիպելով Մ. Ղազարյանին՝ միջադեպի վերաբերյալ կրկին վիճաբանել են, որի ընթացքում Մ. Ղազարյանը, փեսան՝ Շիրակի մարզի բնակիչ 57-ամյա Սամվել Սիմոնյանը, վերջինիս որդին՝ Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Միշա Սիմոնյանը, ձեռքերով, մետաղյա թասով և մուրճով հարվածներ են հասցրել Գ. Ղուկասյանի գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ընթացքում Գ. Ղուկասյանը ձեռքին եղած ծալովի դանակով հարվածել է Մ. Սիմոնյանին և Ս. Սիմոնյանին, ինչի հետևանքով Մ. Սիմոնյանը մահացած վիճակում, իսկ Ս. Սիմոնյանը և Գ․ Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ միջադեպի ժամանակ Մ. Ղազարյանը հարվածել և ձեռքի շրջանում մարմնական վնասվածք է պատճառել Գ. Ղուկասյանի կնոջը՝ 64-ամյա Սվետլանա Ղուկասյանին։
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Թովմաս Ղուկասյանը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, Գոռ Հովհաննիսյանը աշխատում է «Ահուազ» ռեստորանում՝ որպես խոհարար, իսկ Սամվել Սիմոնյանը՝ «Քինգ Մարշալ» ընկերությունում՝ որպես անվտանգության աշխատակից, իսկ մահացած Մ․ Սիմոնյանը մասնագիտությամբ բժիշկ էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 11-ին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ 26-ամյա տղան մահացել է, նրա 57-ամյա հայրն ու 64-ամյա կասկածյալը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, մահացածը մասնագիտությամբ բժիշկ էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։