211652_close_icon
views-count1688 դիտում article-date 22:51 27-07-2020

Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին հորդորում է «ազատվել ավելորդ կիլոգրամներից»

Մեծ Բրիտանիայի 56-ամյա վարչապետ Բորիս Ջոնսոնը հայրենակիցներին հորդորում է մարզանք անել և առողջ ապրելակերպի միջոցով ազատվել ավելորդ քաշից: Գրում է [url=https://www.reuters.com/article/us-health-coronavirus-britain-obesity/citing-his-own-weight-battle-pm-urges-britain-to-get-fit-idUSKCN24R0V2]Reuters[/url]-ը։ Կառավարության որոշմամբ, Բրիտանիայում որոշ ժամերին արգելելու են վնասակար սնունդի գովազդը: «Ես միշտ ցանկացել եմ նիհարել, ինչպես և շատ մարդիկ, պայքարել եմ դրա համար, քաշս մերթ իջել է, մերթ բարձրացել, բայց կորոնավիրուսից բուժվելուց հետո ես լրջորեն եմ զբաղվում դրանով և արդեն 6 կիլոգրամ կորցրել եմ»,- ասել է վարչապետը: Բրիտանացի մասնագետներն ընդգծում են, որ գիրացած մարդիկ ավելի ծանր են տանում կորոնավիրուսային հիվանդությունը:

Նմանատիպ նյութեր