Բորիս Ջոնսոնը որոշել է ամուսնանալ սիրուհու հետ
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը որոշել է հերթական անգամ ամուսնանալ: Չնայած նրան, որ միայն նախորդ տարվա սեպտեմբերին էր հայտնի դարձել, որ 54-ամյա քաղաքական գործիչը բաժանվել է Մարինա Ուիլերից, Ջոնսոնն արդեն մոտ մեկ տարի ապրում է մի աղջկա հետ, որի անունը հայտնի է դարձել:
Խոսքը գնում է 30-ամյա Քերի Սայմոնդսի մասին, որը նախկինում զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության՝ կոմունիկացիաների հարցերով տնօրենի պաշտոնը:
Առաջին անգամ Ջոնսոնին նրա գործընկերները Քերիի հետ տեսել են 2018թ. փետրվարին: Սբ. Վալենտինի օրը նրանք այցելել էին Լոնդոնի ռեստորաններից մեկը:
Ավելի ուշ նրանց բազմիցս տեսել են աշխատանքային միջոցառումներին, տեսակցություններում: Տարբեր տեղեկություններով, Քերի Սայմոնդն արդեն տեղափոխվել է իր տարեց սիրեցյալի տուն: