2165 դիտում
14:00 25-07-2020
Շուրջ 30.000 եվրո դրամաշնորհի շրջանակում այժմ Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում աշխատում է 6 մշտական աշխատող
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղել է Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում, ծանոթացել Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի կողմից տրված դրամաշնորհի միջոցներով վերազինված, կահավորված և վերանորոգված կարի արտադրամասին։
Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Շուրջ 30.000 եվրո դրամաշնորհի շրջանակում այժմ Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում աշխատում է 6 մշտական աշխատող։
Կենտրոնը հասարակական գործունեությունից զատ ծավալում է նաև սոցիալական ձեռնարկատիրություն։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող Պահպանվող տարածքների ծրագիր֊ Հայաստան ծրագրի շնորհիվ Կապանն այժմ ունի ժամանակակից կարի արտադրամաս, որի արտադրանքը շուտով ներկայացված կլինի նաև մարզի հագուստի սրահներում։
Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Կապանի կանանց ռեսուրս կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփել է ծրագրի արդյունքները, քննարկել այլ ծրագրերին մասնակցության հնարավորությունը։
Նմանատիպ նյութեր
51573 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
Այս բաժնից
502 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
991 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
760 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ