211652_close_icon
views-count54454 դիտում article-date 16:26 24-07-2020

«Արարատյան մաքսատուն-վարչության» հատուկ պահպանվող տարածքում թալանել են BMW X5-ը. քաղաքացին կրել է մոտ 1800 ԱՄՆ դոլարի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Արարատյան մաքսատուն-վարչության» վարչական տարածքում գտնվող ավտոկայանատեղիում կատարված խոշոր չափի գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ Արմեն Գրիգորյանը, 2 օր առաջ այցելելով նշված մաքսատուն, ականատես է եղել, որ մոտ 1 տարի առաջ նշված մաքսատան ավտոկայանատեղիում կայանված, իրեն պատկանող BMW X5 մակնիշի QF 460 FQ վրացական համարանիշներով ավտոմեքենան թալանված է։ Այն, որ հանրապետությունում ավտոմեքենաների թալանի դեպքերի աճ կա, դա հայտնի է, բաց, որ ավտոմեքենան թալանում են մաքսատան տարածքում, ոստիկանների հսկողության տակ գտնվող վայրից, որտեղ անգամ «օձն իր պորտով, ղուշն իր թևով չի կարող մտնել», դա արդեն վերջն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանին պատճառվել է մոտ 1800 ԱՄն դոլարի վնաս, քանի որ կոտրել են ապակին, հափշտակել ձայնարկիչը, հետևի լուսարձակները, ու այդ ամենը ոչ ավել, ոչ պակաս՝ հատուկ պահպանվող տարածքից։ Քաղաքացին չգիտի՝ ով պետք է փոխհատուցի վնասը, բայց այս դեպքը կարելի է դասել «գողը, եթե տանից չլինի, եզը երդիկով չեն հանի» կամ «աչքդ թեքում ես, բանիտ տերը չես» շարքին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մաքսատունը 1 տարուց ավելի անհիմն, առանց լուրջ հիմնավորումների, մեքենան արգելանքի տակ է դրել՝ պատճառաբանելով, որ այն վարել է Ա. Գրիգորյանի կինը։ Էստեղ են ասում «աշխարհ, կանգնիր, իջնող կա. մաքսատունը դարի հանցագործություն է բացահայտել»։ Դե, եթե այդքան թասիբ ունեք, բացահայտեք ձեր քթի տակից խոշոր չափի գողություն կատարողին, հակառակ դեպքում կարող ենք մտածել, որ գողը ներսից է, ու այս դեպքում էլ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «շունը շան թաթ չի կծի»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր