44375 դիտում
19:11 04-02-2021
Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ տնօրենի տունը. տարել են ոսկյա զարդեր և չհրկիզվող պահարանը. նա կրել է մոտ 13 հազար դոլարի վնաս
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ և կատարվում է քննություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 2-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 51-ամյա Նաիրա Մ.-ն և հայտնել որ նույն օրը՝ ժամը 15:50-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը, մտել ներս, այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը և ոսկյա զարդեր:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ:
Նաիրա Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է գումար և փաստաթղթեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնտեղ եղել է մոտ 8 հազար ԱՄՆ դոլար, իսկ ոսկյա զարդերի արժեքը մոտ 5 հազար դոլար է, իսկ տուժողը աշխատում Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)