33705 դիտում
17:48 11-08-2021
Երևանի կենտրոնում հերթական անգամ կոտրել են քաղաքացու ավտոմեքենայի ապակին և թալանել այն. տուժածը կրել է մոտ 2000 դոլարի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մայրաքաղաքի կենտրոնում իրականացրել են գիշերային ուժեղացված ծառայություն և դարանակալումներ, ինչի արդյունքում բռնվել են ավտոմեքենաներ թալանողներ, սակայն դեռևս, ինչպես ժողովուրդն է ասում, ոստիկանությանը չի հաջողվում «դրանց քոքից արմատախիլ անել»։
Օգոստոսի 9-ին, ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 18։30-ից 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տերյան փողոցի 105 հասցեում կայանված, Երևանի բնակիչ, 26-ամյա Հ. Ա-ի Kia մակնիշի ավտոմեքենան թալանել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ գողը կամ գողերը կոտրել են Kia-ի կողային հայելին և այնտեղից գողացել «Մակբուք Պրո» նոութբուքը, պայուսակ և կոսմետիկ միջոցներ։
Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տարածքում կան բազմաթիվ օբյեկտներ, որոնք հագեցված են ժամանակակից տեսախցիկներով, ու ոստիկանությունը կարող է ցանկության դեպքում բացահայտել հանցագործությունը, հայտնաբերի կատարողին կամ կատարողներին, ինչպպես նաև գողոնը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ա-ին պատճառվել է մոտ 2000 ԱՄն դոլարի վնաս։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+