211652_close_icon
views-count2912 դիտում article-date 21:28 21-07-2020

Մենք հետամուտ ենք լինելու, որ հետագայում ՀԱՊԿ կայքում նման վրիպակ չլինի․ Աննա Նաղդալյան

Հայաստանի արտգործնախարարության որևէ աշխատակցի, նախարարին կամ որևէ մակարդակում հայ-ռուսական հարաբերություններում նման հարցեր չեն բարձրացվել և չեն կարող բարձրացվել, Ռուսաստանի հետ մենք ունենք գործընկերային հարաբերություններ և դրանք հիմնված են ինքնիշխանության, դարավոր բարեկամության վրա, ինչ վերաբերում է գրառման բովանդակությանը, ես լիազորված եմ արձագանքել լրագրողների, փորձագետների հարցերին և հանդես գալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող մեկնաբանություններով։ Ես լիազորված չեմ մեկնաբանելու որևէ լրագրողի նեղ անձնական կարծիքը։ Ես ունեմ գրառման վերաբերյալ իմ անձնական կարծիքը, որը ձեռնպահ կմնամ բարձրաձայնել այս հարթակում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/azatutyun/videos/759109488193412/]ասուլիսում[/url] հայտարարել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով սոցցանցի մի խումբ օգտատերերի «Ռաշա թուդեյի» գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ դիրքորոշման մասին հարցին։ Սիմոնյանի գրառման՝ կարճ ժամանակով ՀԱՊԿ կայքում հայտնվել-անհայտանալու վերաբերյալ Աննա Նաղդալյանը պարզաբանել է, որ կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի միջոցով կապ են հաստատել համապատասխան վարչության հետ՝ պարզելու, թե ինչու է այն այդտեղ հայտնվել, խնդիրն անմիջապես լուծվել է և տրվել է բացատրություն, թե եղել է տեխնիկական վրիպակ։ «Մենք ելնում ենք ՀԱՊԿ-ի այդ բացատրությունից և հետամուտ ենք լինելու, որ հետագայում նման վրիպակ չլինի»,- ասել է նա։ Սոցցանցի օգտատերերից մեկի՝ «ինչ քայլեր են ձեռնարկվում հայ գյուղմթերք արտահանողներին խտրական վերաբերմունքից պաշտպանելու համար» հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակն ասել է․ «Մենք տեսանք, թե ինչ արդյունավետությամբ է գործում մեր էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանում մեր դեսպանության հետ միասին, խնդրին անդրադարձել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ, այդ վերաբերմունքը համարելով անընդունելի և կոչ է արել գործընկերներին ուսումնասիրել հարցը»։ Աննա Նաղդալյանը հավաստիացրել է, որ այս հարցում ԱԳՆ-ն հետևողական է լինելու և հետամուտ է լինելու նմանօրինակ զարգացումների կանխմանը։

Նմանատիպ նյութեր