4184 դիտում
17:36 10-07-2017
Տարոն Մարգարյան. «Պետք է լինել շատ խիստ և ցուցաբերել կոշտ մոտեցում, որպեսզի հետագայում թերությունների վերացման կամ վերականգնման կարիք այլևս չլինի»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Իր դժգոհությունը հայտնելով մասնավորապես ճաքալցման աշխատանքների որակից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ նշել է, որ դրա վերահսկողությունը պետք է լինի ամենօրյա և աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել իրականացվող աշխատանքների պատշաճ կատարմանը:
«Անընդունելի և աններելի է, եթե ընդամենը 3 կամ 4 ամիս առաջ կատարված ճաքալցման աշխատանքներում ի հայտ են գալիս թերացումներ: Արդարացումների փորձերը, թե այդ ժամանակ եղանակային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել, ընդունելի չեն, քանի որ որակյալ կատարված աշխատանքը չի կարող այդքան կարճ ժամանակահատվածում վնասվել: Գույքագրեք բոլոր այն հասցեները, որտեղ արձանագրվել են թերացումներն ու խստորեն հետևեք, որ ճաքալցում իրականացնող կազմակերպությունը արագ վերացնի դրանք: Նման հարցերում պետք է լինել շատ խիստ և ցուցաբերել կոշտ մոտեցում, որպեսզի հետագայում թերությունների վերացման կամ վերականգնման կարիք այլևս չլինի: Եվ ընդհանրապես, ոչ միայն փոսանորոգման կամ ճաքալցման, այլ մյուս ծրագրերով իրականացվող բոլոր շինաշխատանքները ևս պետք է խստորեն վերահսկվեն», - ընդգծել է ՏարոնՄարգարյանը:
Քաղաքապետն աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նաև գույքագրել ու քայլեր ձեռնարկել մայթերի բարեկարգման ուղղությամբ:
[b]
Երևանիքաղաքապետարանիտեղեկատվության
ևհասարակայնությանհետկապերիվարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1237 դիտում
15:50 09-03-2015
Արդյունքի հասնելու համար պետք է ավելի հետևողական և խիստ մոտեցում. Տարոն Մարգարյան
2750 դիտում
12:44 05-04-2018
Մենք կոշտ ենք եղել և կշարունակենք կոշտ լինել Մոսկվայի հետ. Սպիտակ Տուն
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին