5566 դիտում
19:30 16-07-2020
Թեհրանում հայտարարել են մահճակալների և բժիշկների անբավարարության մասին
Թեհրանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի պետի տեղակալ Ռեզա Ջալալի Հոշնուդը հայտարարել է, որ մայրաքաղաքի առանձին հիվանդանոցներ երկրում հիվանդության տարածման երկրորդ ալիքի ժամանակ մահճակալների եւ բուժաշխատողների անբավարարության են բախվել։
«Մենք բախվել են երկու դժվարությունների՝ մահճակալների եւ բուժանձնակազմի անբավարարության»,- [url=https://www.isna.ir/news/99042619454/%D9%85%D9%88%D8%AC-%D8%AF%D9%88%D9%85-%DA%A9%D8%B1%D9%88%D9%86%D8%A7-%D8%B4%D8%AF%DB%8C%D8%AF%D8%AA%D8%B1-%D8%A7%D8%B2-%D9%85%D9%88%D8%AC-%D8%A7%D9%88%D9%84-%D8%A7%D8%B3%D8%AA-%D8%A7%D8%A8%D8%AA%D9%84%D8%A7%DB%8C-%DB%B1%DB%B7%DB%B2-%D8%AA%D9%86-%D8%A7%D8%B2-%DA%A9%D8%A7%D8%AF%D8%B1%D8%AF%D8%B1%D9%85%D8%A7%D9%86]ISNA[/url] գործականությունը մեջբերում Հոշնուդի խոսքը, որը նույնպես վարակվել է կորոնավիրուսով: Նա հավելել է, որ բժիշկների պակասն այն բանի հետևանք է, որ նրանք կամ նրանց ազգականները հաճախ իրենք են վարակվում կորոնավիրուսով:
COVID-19-ի դեմ պայքարի շտաբի անդամը նշել է, որ Իրանում հիվանդության տարածման երկրորդ ալիքը շատ ավելի լուրջ է առաջինից: Ներկայում Իրանը, ինչպես հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին, վերապրում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը:
Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել է 267061-ի, զոհերի թիվը 13608 է: Դրա հետ մեկտեղ ապաքինվածների թիվը ներկայում հասել է 230608-ի: Հուլիսի սկզբից ի վեր Իրանը երեք անգամ նորացրել է մեկ օրում զոհերի ռեկորդը, վերջին անգամ՝ հուլիսի 9-ին, երբ իշխանությունները հայտնեցին 221 մարդու մահվան մասին։
Նմանատիպ նյութեր
20419 դիտում
12:31 05-05-2020
Դեպքերի թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202. պահանջվող մահճակալների թիվ պիկին՝ 12.445. Թորոսյանը սցենար է ներկայացրել
28752 դիտում
14:27 14-05-2017
Սրտային անբավարարության պատճառով հնգյակի տղան մահացել է
Այս բաժնից
982 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
997 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1477 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ