Սրտային անբավարարության պատճառով հնգյակի տղան մահացել է
Երևանում ծնված հնգյակից տղան մահացել է։ Փոքրիկը մահացել է «Մուրացան» մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ սրտային անբավարարության պատճառով:
2 աղջիկների վիճակը, որոնք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ու Մոր և մանկան առողջության պահպանման վերակենդանացման բաժանմունքներում են, դեռևս կայուն ծանր է:
Աղջիներն այժմ ինքնուրույն են շնչում՝ առանց թոքերի արհեստական օդափոխության, սակայն նրանք շարունակում են թթվածին ստանալ CPAP թերապիայի միջոցով:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/05/03/1065969/]Հիշեցնենք[/url], մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական» կենտրոնում լույս աշխարհ էր եկել հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա։ Բոլոր 5 փոքրիկները կյանքի առաջին իսկ րոպեներին ինտուբացվել են, ապա կլինիկաներում նրանց միացվել են արհեստական շնչառական սարքեր։