211652_close_icon
views-count20167 դիտում article-date 12:31 05-05-2020

Դեպքերի թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202. պահանջվող մահճակալների թիվ պիկին՝ 12.445. Թորոսյանը սցենար է ներկայացրել

Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել. եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով լուսանկար է հրապարակել: Նա, նաեւ հավելել է. «Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։ Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։ Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։ Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»: #ՊահպանիրԿանոնները #ԿանխիրՏարածումը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր