211652_close_icon
views-count17282 դիտում article-date 15:18 15-07-2020

Ավտովթար Արմավիրի մարզում. 51-ամյա վարորդը Opel-ով բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին և 4 մետր բարձրությունից ընկել ցած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Էջմիածին քաղաքը կապող կամրջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 4 մետր բարձրությունից ընկել ցած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարակա ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հասանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Տեղում ճանապարհային ոստիկանները պարզել են, որ վարորդը հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ՝ 51-ամյա Անդրանիկ Առաքելյանը, ով հայտնել է, որ վթարի պատճառը եղել է այն, որ մեքենան վարելիս քնել է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր