9211 դիտում
17:17 14-01-2025
Ավտովթար՝ Լոռու մարզում․ 30-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել տան և պատի արանքում․ վարորդին Վանաձորի հիվանդանոցից տեղափոխել են Երևան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։05-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արման Պարսամյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել բնակելի տան և պատի արանքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Պարսամյանը տեղափոխվել է նախ «Վանաձոր» բժշկական կենտրոն, ապա Երևանի հիվանդանոցներից մեկը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի և դասակի հրամանատար Միհրան Հանիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մարտուն Հակոբյանն ու Արամ Մանուկյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Արզումանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+