211652_close_icon
views-count5574 դիտում article-date 22:44 14-07-2020

Ռուսաստանն ու Բելառուսը կվերսկսեն օդային և երկաթուղային հաղորդակցությունը

Բելառուսի և Ռուսաստանի միջև օդային և երկաթուղային հաղորդակցությունը, որը մարտի վերջին, կորոնավիրուսի վարակի տարածման հետ կապված, դադարեցվել էր ռուսական կողմից, կվերականգնվի առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտից հետո, հայտնում է belta.by-ն «Մենք բարձրացրեցինք այդ հարցը: Ռուսական կողմը իրավիճակը վերահսկում է ելնելով իր համաճարակաբանական պայմաններից: Ինչպես հասկացանք, ակնկալվում է, որ առաջիկա օրերին կվերականգնվի Բելառուսի Հանրապետության հետ տրանսպորտային հաղորդակցությունը»,- ասել է Ռոման Գոլովչենկոն: Պատասխանելով սահմանի բացման կոնկրետ ժամանակի մասին հստակեցնող հարցին՝ Բելառուսի վարչապետն ասել է. «Հստակ դեռ չեն ասում, խնդրում են սպասել պաշտոնական որոշմանը»։

Նմանատիպ նյութեր