2020 դիտում
16:10 26-11-2014
Ոչ մի քննարկում՝ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին, մինչև քաղաքական խնդիրները չլուծվեն. Կվիրիկաշվիլի
Մինչև ներկայիս լուրջ խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, ոչ մի խոսք չի կարող գնալ Աբխազիայի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին: Նման հայտարարություն է արել Վրաստանի փոխվարչապետ, այդ երկրի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Մի բան պարզ է՝ Աբխազիայի տարածքով երկաթուղու վերագործարկումը կապված է շատ մեծ ու ծանր քաղաքական խնդիրների հետ, և նշված հարցի քննարկումը կախված կլինի այդ խնդիրների որոշման հետ կապված առաջընթացից»:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հնարավոր է՝ տարանցիկ երկաթուղային հաղորդակցության հարցը դառնա Երևանի, Մոսկվայի, Թբիլիսիի և Սուխումի միջև քննարկման թեմա:
Նմանատիպ նյութեր
2290 դիտում
10:50 23-12-2016
Մինչև մեր ներքին խնդիրները չլուծվեն, խաղաղության չի լինի. «Առավոտ»
1973 դիտում
13:12 25-11-2014
Առանց Թբիլիսիի հնարավոր չէ վերականգնել Աբխազիայի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղային ճանապարհը. Վրաստանի ԱԳՆ
Այս բաժնից
766 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4219 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1234 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար