5293 դիտում
12:02 24-02-2020
Հայաստանն Իրանի հետ դադարեցնում է ցամաքային հաղորդակցությունը, օդային հաղորդակցությունը՝ սահմանափակում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/]գրառմամբ [/url]տեղեկացնում է, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքների մասին։
ՀՀ վարչապետը, մասնավորապես, գրել է.
«Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց.
1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»:
Նմանատիպ նյութեր
6984 դիտում
12:32 14-03-2020
Մինչև մարտի 24-ը ներառյալ սահմանափակվում է Հայաստան-Վրաստան ցամաքային եւ օդային հաղորդակցությունը. ՀՀ ԱԳՆ
1447 դիտում
09:32 11-09-2014
Սեպտեմբերի 23-ին Իրանի և Ռուսաստանի միջև օդային ուղիղ հաղորդակցությունը կվերականգնվի
2585 դիտում
13:49 03-02-2020
Ռուսաստանը դադարեցնում է Չինաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը
Այս բաժնից
700 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին