Ադրբեջանական ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ
Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։