Հակառակորդը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել Խրամորթի ուղղությամբ. տուժածներ չունենք. ՊԲ
Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
Հայկական կողմից տուժածներ չկան, հայտնում է ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։