2551 դիտում
10:27 03-11-2015
Ադրբեջանական զինուժը 60 մմ ականանետից և ՌՊԳ-7 տիպի նռնականետից արկեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից /18 արկ/ և ՌՊԳ-7 տիպի նռնականետից /6 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նմանատիպ նյութեր
3744 դիտում
10:25 24-03-2016
Ադրբեջանական զինուժը ՀԱՆ-17 տիպի նռնականետից արկեր է արձակել. ԼՂՀ ՊՆ
2887 դիտում
10:16 19-10-2015
Հակառակորդը 82 մմ-ոց ականանետից և ՀԱՆ-17 նռնականետից կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ ԼՂՀ ՊՆ
5870 դիտում
10:40 13-01-2016
Հակառակորդը 60 միլիմետրանոց ականանետից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից 450-ից ավելի կրակոց է արձակել
Այս բաժնից
862 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1054 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
883 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր