211652_close_icon
views-count28848 դիտում article-date 17:17 06-04-2017

Հակառակորդն ականանետից արձակել է 4 արկ, հայկական կողմը կորուստներ չունի. Արցախի ՊԲ

Այսօր՝ ապրիլի 6-ին, կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել են Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի արդյունքում վնասվել է մասնավոր տնտեսություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօր ժամը 12:40-13:15-ի սահմաններում հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 4 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում են վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն: Հակառակորդի ականանետային հարվածներից ՊԲ-ն կորուստներ չունի: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր