211652_close_icon
views-count51134 դիտում article-date 16:30 13-07-2020

Արտակարգ դեպք Երևանում. ահազանգողը հայտնել է, որ 37 րոպե անց «Գլոբուս բիզնես»-ի շենքը պայթելու է․ ժամանել է տարածքի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նժդեհի 46 շենքը 37 րոպե հետո պայթեցնելու են։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված շենքից, որը «Գլոբուս բիզնես» կենտրոնն է, և այդ շենքում կան մեծ թվով գրասենյակներ, քաղաքացիներին տարհանել են։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ինչպես նաև ԱԻՆ-ի կինոլոգները։ Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը, ինպես նաև տեղում կատարվում են հետախուզական աշխատանքներ՝ ռումբի մասին տեղեկությունը պարզելու ուղղությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր