211652_close_icon
views-count107336 դիտում article-date 11:07 22-11-2016

Արտակարգ իրավիճակ Երևանում. 39-ամյա տղամարդը սպառնացել է բարձրահարկ շենքը պայթեցնել. ժամանել են Երևանի փրկարարական վարչության պետը, տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40–ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Նորք Նորք վարչական շրջանի Բանավան թաղամասի 14 շենքի տակ ռումբ է դրված և այն պայթելու է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ փրկարարներ՝ Երևանի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի գլխավորությամբ։ Այս պահին փրկարարները ոստիկանների հետ տարհանում են 2 բարձրահարկ՝ 9 հարկանի շենքերի բնակիչներին, որպեսզի ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ մասնագիտացված շների բաժնի աշխատակիցները շներով կատարեն որոնողական աշխատանքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ահազանգողին, ով բերման է ենթարկվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը 39-ամյա Էմիլ Պետրոսյանն է, ով բնակվում է Աբովյան քաղաքում և պատճառաբանել է, որ կինը հրաժարվում է թույլատրել երեխային տեսակցել, ինչի համար էլ ինքը շենք է պայթեցնելու։ Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության խումբը: Տեղում են ԱԻՆ ՓԾ հոգեբանական ծառայության աշխատակիցները, ովքեր տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերում քաղաքացիներին։ Մանրամասները՝ քիչ ուշ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր