211652_close_icon
views-count41525 դիտում article-date 16:00 27-08-2017

Արտակարգ դեպք Երևանում. 44-ամյա «ծալապակասը» զանգահարել է Ոստիկանություն և հայտնել, որ ինքը տեռորիստ է ու բարձրահարկ շենքը պայթելու է

Երեկ՝ օգստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ ինքը տեռորիստ է և Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 13 շենքում ռումբ է տեղադրել և այն հաշված րոպեների ընթացքում պայթելու է շենքը՝ հավասարեցնելով հողին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողները՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը և Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները: Ոստիկանները պարզել են, որ ահազանգը կեղծ է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որպես տեռորիստ ներկայացած «ծալապակաս» ահազանգողին որոնում են: Նա Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 44-ամյա Ա. Գ.-ն է: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր