211652_close_icon
views-count2969 դիտում article-date 12:20 12-07-2020

Ծովային աղվեսները 40 տարի անց վերադառնում են գերմանական ափեր

Ծվային աղվեսի (գերմ. Nagelrochen) այս լուսանկարը զբոսաշրջիկների կողմից արվել է այս ամռանը Վատտեն ծովի հատակի երկայնքով՝ հյուսիսային ծովի ափամերձ ջրերի էքսկուրսիաների ժամանակ, Բալտրում կղզու դիմաց: Այստեղ եզակի բնական լանդշաֆտներն ունեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակ: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%BC%D0%BE%D1%80%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5-%D0%BB%D0%B8%D1%81%D0%B8%D1%86%D1%8B-%D0%B2%D0%BE%D0%B7%D0%B2%D1%80%D0%B0%D1%89%D0%B0%D1%8E%D1%82%D1%81%D1%8F-%D0%BA-%D0%BD%D0%B5%D0%BC%D0%B5%D1%86%D0%BA%D0%B8%D0%BC-%D0%B1%D0%B5%D1%80%D0%B5%D0%B3%D0%B0%D0%BC-%D1%84%D0%BE%D1%82%D0%BE/a-54115046]Deutsche Welle[/url]-ն։ Ըստ գերմանացի բնապահպանների՝ Վատտեն ծովի տարածքում վերջին անգամ ծովային աղվեսներ (դրանք փշավոր կատվաձկներ են) տեսել են 1980-ին: Այս տեսակն անհետացել էր չափազանց ինտենսիվ ձկնորսության պատճառով, չնայած երկար ժամանակ նրանք հարթակաշի կատվաձկների հետ միասին (գերմ․ Glattrochen) ամենատարածված կատվաձկներն էին այս վայրերում: Ինչպես նշում է dpa գործակալությունը, միայն 1910-ին Արևելյան Ֆրասիայում 18․000 փշավոր և հարթակաշի կատվաձկներ էին բռնում սեզոնի ընթացքում:

Նմանատիպ նյութեր