211652_close_icon
views-count1057 դիտում article-date 18:41 05-09-2014

Ռուսաստանի ռազմածովային ուժերի ծովային ավիացիան այս տարի կստանա МиГ-29К տիպի 10 ինքնաթիռ

Ռուսաստանի ռազմածովային ուժերի ծովային ավիացիան մինչև ընթացիկ տարեվերջ կստանա 10 հատ МиГ-29К և մեկական Ан-140 ու Бе-200ինքնաթիռ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովը: Նա մանրամասնել է, որ նավատորմի ծովային ավիացիան արդեն իսկ համալրվել է 4 հատ МиГ-29К-ով: Չիրկովը հավելել է, որ ևս 10 հատ МиГ-29К ռազմածովային ուժերի տրամադրության տակ կհայտնվեն 2015 թվականին. «Ինչ վերաբերում է Бе-200 տիպի ինքնաթիռներին, ապա մենք պլանավորում ենք մինչև 2016 թվականի ավարտը ստանալ ևս 6 այդպիսի ինքնաթիռ, որոնցից հեռանկարում կարելի է ձևավորել 2 փրկարարական ջոկատ՝ բաղկացած երեքական Бе-200-ից: Դրանցից մեկը կբազավորվի Խաղաղ օվկիանոսում, իսկ մյուսը՝ Եյսկում (Ազովի ծով):

Նմանատիպ նյութեր