Գերմանիայում ՀՀ դեսպանն ընդունեց գերմանական ամենահեղինակավոր հիմնադրամներից մեկի՝ Գերմանական ակադեմիական հիմնադրամի կրթաթոշակակիրներին
Օգոստոսի 18-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց գերմանական ամենահեղինակավոր հիմնադրամներից մեկի՝ Գերմանական ակադեմիական հիմնադրամի (Studienstiftung des deutschen Volkes) կրթաթոշակակիրներին:
Կրթաթոշակակիրները մեծամասամբ գերմանական բուհերի քաղաքագիտության և պատմության ֆակուլտետների ուսանողներ և ասպիրանտներ են:
35 հոգուց բաղկացած խումբը նախնական ուսումնասիրություն էր իրականացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, այնուհետև այցելել Թուրքիա, հանդիպել Թուրքիայի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ուսանողները հանդիպումներ են ունեցել նաև գերմանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, պաշտոնյաների հետ:
Նախագծի մաս էր կազմում նաև այցելություն Գերմանիայում ՀՀ դեսպանություն, որի ընթացքում դեսպան Սմբատյանը երիտասարդ հետազոտողների համար հանդես եկավ հակիրճ դասախոսությամբ:
ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հիմնադրամի կրթաթոշակակիրները փաստեցին, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձի ընդունումից հետո գերմանացի գիտաշխատողներն ավելի ակտիվ կներգրավվեն այս թեմայով հետազոտությունների իրականացմանը , ինչն իր հերթին կբարձրացնի հանրային իրազեկության մակարդակաը տվյալ հիմնահարցիվերաբերյալ: