211652_close_icon
views-count8163 դիտում article-date 23:14 10-07-2020

Սերժ Սարգսյանը շարունակում է զբաղվել ներքին և արտաքին խնդիրներով․ Գարիկ Ուրումյան

Ֆեյսբուքյան օգտատեր Գարիկ Ուրումյանն իր [url=https://www.facebook.com/story.php?story_fbid=318711599304625&id=100034973617478]էջում[/url] գրել է․ «Սերժ Սարգսյանը պաշտոնաթող լինելուց հետո միևնույն է շարունակում է պահպանել Հայու արժեքները, Կրոնը։ Շարունակում է լինել երկրի անվտանգության երաշխավորը։ Շարունակում է զբաղվել ներքին և արտաքին խնդիրներով։ Շարունակում է իր մտահոգությունը իր ժողովրդի համար։ Սերժ Սարգսյանը այս երկու տարվա ընթացքում ավելի շատ բան է արել երկրի համար, քան իշխանությունը։ Սերժ Սարգսյանի ավանդը մեր երկրի պահպանման և զարգացման գործում բավականին արդյունավետ է, և դա հերքելը պարզապես անհնարին է։ Սերժ Սարգսյանի վեհ անձը պետք է մոտ ապագայում ուսուցանվի դպրոցներում, որպեսզի եկող նոր սերունդները իմանան թե ով է եղել Սերժ Ազատի Սարգսյանը, մանրամասնորեն ներկայացվի ողջ իրական ճշմարտությունը։ Որքան էլ, որ փորձում են սևացնել, միևնույն է ո'չ ոքի դա չի հաջողվելու։ Այսօր, վաղը և շատ տարիներ դեռ Սերժ Սարգսյանը շարունակելու է մտածել, գործել` հանուն հայրենիքի խաղաղության, պահպանման և զարգացման համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր