211652_close_icon

ԱՄՆ 22 սենատորներ միացել են Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող օգնությունը չկրճատելու նախաձեռնությանը

views-count2550 դիտում article-date 12:25 10-08-2019
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի 22 անդամներ, որոնք ներկայացնում են ԱՄՆ 16 նահանգ, միացել են Ներկայացուցիչների պալատի 89 անդամներին, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակման և ստորագրել էին համապատասխան նամակը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ANCA: Հաղորդում է [url=http://asbarez.com/183859/22-u-s-senators-join-89-representatives-to-reverse-trump-attempt-to-de-fund-artsakh-aid/?fbclid=IwAR1mfRce_LQ3qOCekTtAFoqPT1qbIyKXuzY0gz0Td-xR-ljo-A0y65zLuus]Asbarez.com[/url]-ը։ Նամակը ստորագրած սենատորների թվում են Ռոբերտ Մենենդեսը, Չաք Շումերը, 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Բայքլ Բեննետը, Կամիլա Հարիսը, Բեռնարդ Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, այլք: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/06/1131841/]հայտնել էինք[/url], որ ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամ միացել է Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին: Կոնգրեսականները ստորագրել էին դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը: Շերմանի և Կոքսի նամակում կոչ է արվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Մարկ Գրինին շարունակել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

Նմանատիպ նյութեր