211652_close_icon
views-count8428 դիտում article-date 09:31 08-07-2020

Մոսկվայում ՃՏՊ-ից մահացել է հայտնի ֆինանսիստ Ռուբեն Աղանբեկյանի 23-ամյա որդին

Մոսկվայի Խամովնիկի շրջանում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է հայտնի հայ ֆինանսիստ Ռուբեն Աղանբեգյանի որդին՝ 23-ամյա Աբելը Աղանբեկյանը։ Այդ մասին հայտնում է Spletnik.ru [url=http://www.spletnik.ru/buzz/chronicle/97308-syn-bankira-rubena-aganbegyana-pogib.html]կայքը[/url]։ Ըստ տեղկությունների՝ Աբելը իր վարած BMW S1000 RR մոտոցիկլետով մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով կտրել է նրա ճանապարհը հետիոտնային անցումից 28 մետր առաջ։ Հտիոտնը տեղում մահացել է, իսկ Աբելը բախման հետևանքով ընկել է մոտոցիկլից և ստացել գանգի լուրջ վնասվածքներ ստացել։ Ժամեր անց երիտասարդը հիվանդանոցում մահացել է։ Նշենք, որ Ռուբեն Աղանբեկյանը «Нацпроектстрой» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենն է, նախկինում եղել է «Открытие Холдинг»-ի տնօրենների խորհրդի անդամ։

Նմանատիպ նյութեր