211652_close_icon
views-count9983 դիտում article-date 16:04 14-12-2015

Երևանում Չափագրման ազգային ինստիտուտի հաշվապահ-ֆինանսիստ կին վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել լրագրողուհու. վերջինս էլ ծեծի է ենթարկել Mercedes-ի վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում Ն. Զարյան և Ն. Տիգրանյան փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 30-ամյա Մագդա Մուժիկյանը իր վարած Mercedes մակնիշի 10 MԼ 055 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 28-ամյա Անահիտ Բաղդասարյանին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Նույն օրը «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել են, որ «ձախ սրունքի առաջակողմնային մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Մ. Մուժիկյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ա. Մանուկյանին Մ. Մուժիկյանը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Ն. Զարյան և Ն. Տիգրանյան փողոցների խաչմերուկում, երբ ինքն անզգուշաբար վրաերթի է ենթարկել Ա. Բաղդասարյանին, ինչից հետո վրաերթի ենթարկվածը հարձակվել է իր վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննիչ Գ. Թադևոսյանին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթի ենթարկված և Mercedes-ի վարորդին ծեծի ենթարկած Ա. Բաղդասարյանը քննչական բաժնում հայտնել է, որ ինքն աշխատում է «Ինֆո Պորտալ» ՍՊԸ-ում՝ որպես լրագրող: Իսկ Մ. Մուժիկյանն աշխատում է Չափագիտության ազգային ինստիտւտում՝ որպես հաշվապահ-ֆինանսիստ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր