«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Վաչե Գաբրիելյանին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար նշանակելու հանգամանքը անակնկալ էր, քանի որ Գաբրիելյանը, ի տարբերություն մյուս նախարարների, խոշոր գործարար չէ, այլ լավ ֆինանսիստ է:
Ըստ տեղեկեւթյունների՝ Գաբրիելյանն այդ պաշտոնում նշանակվել է հստակ պայմանով, որ պետք է կարողանա միջազգային կառույցներից խոշոր դրամաշնորհներ և վարկեր բերել:
Ենթադրվում է, որ միջազգային կառույցների հետ նրա լավ հարաբերությունները կօգնեն այդ գործում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։