211652_close_icon
views-count63810 դիտում article-date 15:23 07-07-2020

Տավուշի մարզի ոստիկանների կողմից մինչև ատամները զինված, վնասազերծված խմբի 5 անդամներից 3-ի փաստաբանները դիմել են Վերաքննիչ քրեական դատարան. պահանջում են ազատ արձակել նրանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վաղը՝ հուլիսի 8-ին, քրեական գործերով վերաքննիչ դատարանում դռնփակ դատական նիստ է տեղի ունենալու, որի ժամանակ փաստաբանները բողոքարկելու են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով Երևանի բնակիչներ՝ Է. Ավդալյանը, Մ. Նավասարդյանը և Ա. Օսեյանը դատարանի որոշմամբ 2-ամսյա կալանքի էին վերցվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստը նախագահելու է դատավոր Սևակ Համբարձումյանը և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը որոշելու է՝ բավարարել փաստաբանների միջնորդությունը՝ կալանավորվածներին գրավով արձակե՞լ, թե Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնելու է ուժի մեջ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/13/1157267/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, հունիսի 13-ին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդիկ Կոստանյանը միջնորդություն էր ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Մովսես Նավասարդյանի, 27-ամյա Դավիթ Ասլանյանի, 29-ամյա Սիմոն Սիմոնյանի, 29-ամյա Էդգար Ավդալյանի և 30-ամյա Արթուր Օսեյանի նկատմամբ: Ինչպես Տավուշի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, դատավոր Ռաֆայել Մելքոնյանը դռնփակ դատական նիստերն անցկացնելու և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշում էր կայացրել, և Է. Ավդալյանը, Մ. Նավասարդյանը և Ա. Օսեյանը կալանավորվել էին և վերցվել երկամսյա կալանքի, իսկ Ս. Սիմոնյանն ու Դ. Ասլանյանը ազատ էին արձակվել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 8-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանի, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Դիլիջան քաղաքում իրականացրել էին հատուկ օպերացիա։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր