32823 դիտում
19:50 30-11-2015
Նորքում մինչև ատամները զինված ու վնասազերծված խմբի անդամներից կալանավորվածների թիվը ավելացավ ևս 2-ով. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր` նոյեմբերի 30-ին, Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերվել Երևանի բնակիչներ Արարատ Թադևոսյանն ու Հովհաննես Բալաբանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի տվյալ անձանց նկատմամբ:
Դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը և նշված անձինք դատարանից տեղափոխվեցին ԱԱԾ մեկուսարան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Թադևոսյանն ու Հ. Բալաբանյանը որպես կասկածյալ ներգրավված են` նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում մինչև ատամները զինված, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված խմբի նկատմամբ հարուցված քրեական գործով:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել էին լուրջ և մեծ հանցագործություն:
Մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում էին Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել էին մինչև ատամները զինված մի քանի անձանց:
Նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել էր ուժեղացված հսկողության տակ, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն էին կատարում:
Վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և կասկածվում էին, որ նախատեսել էին «տեռորիստական» գործողություններ կատարել մայրաքաղաքում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16849 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ