211652_close_icon
views-count19419 դիտում article-date 14:51 08-07-2020

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Տավուշի մարզի ոստիկանների կողմից մինչև ատամները զինված վնասազերծված խմբի 3 անդամների փաստաբանների միջնորդությունը. նրանք կմնան կալանքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ քրեական գործերով վերաքննիչ դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը, որտեղ միջնորդություն էր ներկայացվել Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Էդգար Ավդալյանի, 28-ամյա Մովսես Նավասարդյանի և 30-ամյա Արթուր Օսեյանի փաստաբանների կողմից, որպեսզի դատարանը չեղյալ հայտարարի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված՝ նրանց նկատմամբ երկամսյա կալանքի որոշումը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է փաստաբանների միջնորդությունը և նշված անձինք ազատ չեն արձակվել անգամ գրավի դիմաց։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/07/1159123/]հայտնել [/url]էինք, որ[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վաղը՝ հուլիսի 8-ին, քրեական գործերով վերաքննիչ դատարանում դռնփակ դատական նիստ է տեղի ունենալու, որի ժամանակ փաստաբանները բողոքարկելու են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով Երևանի բնակիչներ՝ Է. Ավդալյանը, Մ. Նավասարդյանը և Ա. Օսեյանը դատարանի որոշմամբ 2-ամսյա կալանքի էին վերցվել։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դատական նիստը նախագահելու էր դատավոր Ս. Համբարձումյանը և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը որոշելու էր՝ բավարարել փաստաբանների միջնորդությունը՝ կալանավորվածներին գրավով արձակե՞լ, թե Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնելու է ուժի մեջ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր