1393 դիտում
16:36 04-07-2020
Արարատի մարզում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան
Արարատի մարզի մի քանի համայնքներում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան, ընթանում են շինարարարական աշխատանքներ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով»,-գրել է Հարությունյանը:
Նա նկատել է, որ սրանով զգալի կթեթևանան նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը:
Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում:
Նմանատիպ նյութեր
2611 դիտում
09:53 14-09-2020
Այս սեպտեմբերին ամբողջ հանրապետությունում կբացվի 21 նոր նախակրթարան
1271 դիտում
15:28 10-02-2020
ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է սեպտեմբերին ունենալ ևս 18 նախակրթարան
2090 դիտում
16:53 20-08-2019
Հանրապետության 8 մարզում 18 նախակրթարան կբացվի
Այս բաժնից
460 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա
412 դիտում
15:18 02-05-2024
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան