211652_close_icon
views-count2096 դիտում article-date 16:53 20-08-2019

Հանրապետության 8 մարզում 18 նախակրթարան կբացվի

Հայաստանի ութ մարզում մինչև սեպտեմբերի 1-ը 18 նախակրթարան կբացվի: Այս մասին օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Կրթության բարելավման ծրագրի շրջանակում ամեն տարի իրականացրել ենք սա: Նախորդ տարի 17-ն ենք բացել: Դրանք հիմնանորոգված են, ներսի գույքը լրիվ նոր է, և մինչև սեպտեմբերի 1-ը ամբողջությամբ կահավորված կլինեն»,- ասաց նախարարը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նորոգված նախակրթարաններում, դպրոցներում ու մանկապարտեզներում պետք է լինի նոր գույք: Արայիկ Հարությունյանն անդրադարձավ թվային տվյալներին՝ հայտնելով, որ այս պահին 3-6 տարեկան երեխաների 38%-ն է հաճախում նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Այժմ նախարարությունը նախադպրոցական կրթության մասին օրենքի նախագիծն է պատրաստում և մշակում նախադպրոցական ուսումնական հաստատությունների նոր մոդելներ, որոնք առաջարկելու է համայնքներին:

Նմանատիպ նյութեր