211652_close_icon
views-count1274 դիտում article-date 15:28 10-02-2020

ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է սեպտեմբերին ունենալ ևս 18 նախակրթարան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ակնկալում է սեպտեմբեր ամսին ունենալ ևս 18 նախակրթարան: Այս մասին փետրվարի 10-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ընդլայնված աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Նախարարությունը նախորդ տարի իր ծրագրերի իրագործման գրասենյակի միջոցով հիմնել է 18 նախակրթարան: Այս տարի նույն թվով նախակրթարան է ակնկալվում, որ կունենանք արդեն սեպտեմբեր ամսին»,- ասաց Հարությունյանը: Նախարարը նշեց, որ 2020 թ. ընթացքում վերազինվելու են 14 նախադպրոցական ուսումնական հաստատություններ:

Նմանատիպ նյութեր