Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող, աշխարհի չեմպիոն Քրիստոֆ Դյուգարին անդրադարձել է «Բարսելոնայում» հարձակվող Անտուան Գրիզմանի պրոբլեմներին:
«Նա կորցրել է վստահությունը: Գրիզմանի մրցելույթներն այնքան էլ հաջող չեն:Ճիշտ է, Լիոնել Մեսին իսկապես կարող էր նրան ավելի շատ փոխանցումներ կատարել, բայց, եթե անկեղծ ասած, դա ինձ չի զարմացնում: Գրիզմանը պարզ իրավիճակներում կորցնում է գնդակը, նա թույլ է խաղում:
Գրիզմանը չի կարող հենց այնպես գնալ, հանդիպել Մեսիին և լուծել իր խնդիրները», ասել է Դյուգարին:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Քրիստոֆ Դյուգարի. Մեսին կարող էր ավելի շատ փոխանցում կատարել Գրիզմանին
2020.07.02 19:38


Twitter
Вконтакте
Одноклассники
